Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
12:02 • 16.03.21Թուրքիան մտադիր է իր հարվածային ուղղաթիռները համալրել ուկրաինական արտադրության շարժիչներովԾանր ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող Turkish Aerospace Industries պաշտպանական ընկերության նախագահ Թեմել Կոտիլը հայտարարել է ուկրաինացի գործընկերներից ուժային համակարգեր ձեռք բերելու մասին:
10:18 • 16.03.21Microsoft-ը ժամանակավոր լուծում է առաջարկել Exchange Server ծառայության դեմ հաքերային հարձակումները կանխելու համարԱմերիկյան Microsoft ընկերությունը ծրագիր է ներկայացրել, որը թույլ է տալիս կարգավորել Exchange Server փոստային ծառայությունում մարտին հայտնաբերված խոցելիությունը:
09:38 • 16.03.21Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիաներով վարակման դեպքեր են գրանցվել. «Ռոսպոտրեբնադզոր»«Բացահայտվել է մեկուսացման 28 դեպք, որոնք վերաբերում են վիրուսի բրիտանական տեսակին, ևս 2-ը՝ հարավաֆրիկյան տեսակին: Բրազիլական շտամով վարակման դեպքեր չեն արձանագրվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
23:19 • 15.03.21Mercedes-Benz-ի E-Class շարքը կհամալրվի նոր առաջատար մոդելովԵնթադրվում է, որ Mercedes-AMG ընտանիքի «յոթանասուն երեք» անվանումով մոդելը կհամալրվի լիցքավորվող հիբրիդային ուժային համակարգով, որի հզորությունը կհասնի 800 ձիաուժի:
20:52 • 15.03.21Համացանցում հրապարակվել է Tesla-ի առաջին հավանական սմարթֆոնի լուսանկարներըՍմարթֆոնը դեռևս հայտնի է Model Pi աշխատանքային անվանումով: Ակնկալվում է, որ այն կներկայանա կորպուսով, որի ծածկույթում վերալիցքավորման համար արևային վահանակ է ներկառուցված լինելու:
10:33 • 15.03.21Ճապոնիան 14 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի շրջանակում նոր սերնդի մարտական ինքնաթիռ կստեղծիՃապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը մտադիր է հինգ տարվա ընթացքում մշակել և կառուցել նոր սերնդի մարտական ինքնաթիռներ, որոնք կփոխարինեն «Ֆ-2» բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչին, գրում է korrespondent.net-ը:
20:42 • 14.03.21Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու ավերակներ են հայտնաբերվելԵկեղեցիների և վանական տաղավարների ավերակները թվագրվում են 5-րդ դարով: Հայտնաբերվել են բազալտե կառույցներ, իսկ որոշ շինություններ փորագրված են եղել լեռնային ապարում կամ կառուցված յուրատեսակ աղյուսներից:
17:28 • 14.03.21SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Starlink ինտերնետային արբանյակների հերթական խումբը (տեսանյութ)Հաշվի առնելով ներկայիս արբանյակները՝ դրանց թիվը տիեզերքում արդեն հասել է 1323-ի: Starlink-ի 60 արբանյակներից կազմված նախորդ խմբաքանակը տիեզերք է արձակվել մարտի 11-ին:
02:28 • 14.03.21Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարելՍա տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալու 237-րդ փորձն էր
18:23 • 13.03.21Բժիշկները հայտնել են՝ ինչ չի կարելի ուտել ստամոքսի ցավի դեպքում և նշել են, թե որն է այն «բնական ցավազրկողը», որը կարող է օգնելԲժիշկները հայտնել են, թե ինչ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն ստամոքսի ցավի դեպքու և թե որոնք են կերակուրները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ այս օրգանի բնականոն կենսագործունեության վրա, գրում է 20 minutos-ը:
14:03 • 13.03.21Չինաստանը ստեղծում է իր 4-րդ ավիակիրը, որը, ամենայն հավանականությամբ, միջուկային կլինիՉինաստանը, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմածովային ուժերն ամրապնդելու նպատակով, ստեղծում է 4-րդ ավիակիրը, որը, ամենանայն հավանականությամբ, կաշխատի միջուկային էներգիայով, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ վկայակոչելով երկրի զինվորականներին մոտ կանգնած աղբյուրները։
18:01 • 12.03.21Մարտի 21-ին Երկրի կողքով կանցնի այս տարվա ամենամեծ երկնաքարըՆշվում է՝ 2001 թվականի մարտին հայտնաբերված մերձմոլորակային այս երկնաքարը պատկանում է Apollo 2001 FO32 խմբին: Դրա տրամագիծը մոտ 914 մետր է: Երկրին մոտենալուն պես այն կշարժվի անսովոր բարձր արագությամբ՝ շուրջ 124 000 կմ/ժ:
17:59 • 12.03.21Hemiandrus jacinda. Նոր Զելանդիայում հայտնաբերված ծղրիդի նոր տեսակն անվանել են երկրի վարչապետի պատվինԷկոլոգիայի էվոլյուցիայի հարցով պրոֆեսոր Սթիվեն Թրևիքը, որը միջատին նման անվանում է տվել, նշում է, որ այդպիսի որոշում է կայացրել, քանի որ տպավորվել է «վարչապետի դիմագծերի արտացոլման նմանությամբ»:
17:48 • 12.03.21Չինաստանը նոր հրթիռակիր է արձակել տիեզերք (տեսանյութ)Հրթիռակիրը պետք է ուղեծիր հասցնի փորձարարական արբանյակը, որն օգտագործվելու է ուղեծրում նոր տեխնոլոգիաների փորձարկումներ, այդ թվում՝ տիեզերական միջավայրի վերահսկողություն իրականացնելու համար:
13:55 • 12.03.21Չինուհին բուժզննում անցնելուց հետո պարզել է, որ ինքը գենետիկորեն տղամարդ էՉժեցյան նահանգի բնակչուհի Պինպինը ոտքի կոճը ոլորելուց հետո տեղի համալսարանական հիվանդանոցում բուժզննում անցել: Հետազոտության ընթացքում բժիշկները պարզել են, որ նրա մոտ թերզարգացած են կանացի սեռական օրգանները, մասնավորապես, հիվանդի մոտ արգանդ և ձվարաններ չեն հայտնաբերվել:
