Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել

02:28 • 14.03.21

Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NASA-ի հաղորդագրությանը։

6 ժամ 47 րոպեում տիեզերագնացները կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները՝ վերագործարկել համակարգի սառեցման սարքավորումները, փոխարինել անլար կապի ալեքհավաքը և ոչ միայն։

Սա տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալու 237-րդ փորձն էր։

 

Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել