Համացանցում հրապարակվել է Tesla-ի առաջին հավանական սմարթֆոնի լուսանկարները

20:52 • 15.03.21

Համացանցում հայտնվել են ամերիկյան Tesla ընկերության առաջին հավանական սմարթֆոնի լուսանկարները: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, գործարար Իլոն Մասկի ընկերության առաջին գաջեթի լուսանկարները հրապարակել է չինական MyDrivers կայքը:

Սմարթֆոնը դեռևս հայտնի է Model Pi աշխատանքային անվանումով: Ակնկալվում է, որ այն կներկայանա կորպուսով, որի ծածկույթում վերալիցքավորման համար արևային վահանակ է ներկառուցված լինելու:

Կանխատեսումների համաձայն՝ գաջեթը կարող է միանալ բարձր արագությամբ աշխատող Starlink արբանյակային ինտերնետին և օգտագործվել Marscoin թվային արժույթի արդյունահանման համար:

 

 

 

Համացանցում հրապարակվել է Tesla-ի առաջին հավանական սմարթֆոնի լուսանկարները