Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել  

20:42 • 14.03.21

 

Եգիպտական անապատում հայտնաբերվել են հնագույն վանական համալիրի տարածքում գտնվող երեք քրիստոնեական եկեղեցիների ավերակները: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով աֆրիկյան երկրի հնությունների հարցով նախարարությանը, հայտնագործությունն արել է հնագետների ֆրանս-նորվեգական թիմը:

Եկեղեցիների և վանական տաղավարների ավերակները թվագրվում են 5-րդ դարով: Հայտնաբերվել են բազալտե կառույցներ, իսկ որոշ շինություններ փորագրված են եղել լեռնային ապարում կամ կառուցված յուրատեսակ աղյուսներից: Եկեղեցիների պատերին պահպանվել են ղպտիներին բնորոշ գրություններ ու պատկերներ:

Ինչպես մասնագետները փաստում են, հայտնագործությունը պատկերացում է տալիս Եգիպտոսում բնակվող քրիստոնյաների առօրյա հոգևոր կյանքի մասին:

Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով՝ 19 ժայռափոր շինություններ և եկեղեցին հայտնաբերվել են դեռևս 2020 թվականին: Պատերին առկա են կրոնական գրություններ և հունարեն մեջբերումներ Աստվածաշնչից:

Նշվում է, որ այս անապատային տարածքը, որը գտնվում է Կահիրեից հարավ-արևմուտք, բնակեցված է եղել 6-8-րդ դարերում:

 

Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել