SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Starlink ինտերնետային արբանյակների հերթական խումբը (տեսանյութ)

17:28 • 14.03.21

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 ծանր հրթիռակիրը կիրակի հաջողությամբ ցածր մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել 60 մինի-արբանյակներից կազմված հերթական խմբաքանակը, որոնք նախատեսված են Starlink համակարգի հանացանցի գլոբալ ծածկույթի տեղակայման համար:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը, 2019 թվականից ի վեր սա արդեն 22-րդ արձակումն է, երբ արբանյակների խումբն ուղարկվում է ուղեծիր՝ Starlink նախագծի շրջանակներում:

Հաշվի առնելով ներկայիս արբանյակները՝ դրանց թիվը տիեզերքում արդեն հասել է 1323-ի: Starlink-ի 60 արբանյակներից կազմված նախորդ խմբաքանակը տիեզերք է արձակվել մարտի 11-ին:

Նշվում է, որ հրթիռակրի առաջին բազմանգամյա օգտագործման աստիճանը, որն 9-րդ անգամ է կիրառվել արձակում իրականացնելու համար, գործարկումից 8 րոպե 26 վայրկյան անց կառավարվող ուղղահայաց վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում տեղակայված ինքնակառավարվող լողացող հարթակի վրա:

 

SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Starlink ինտերնետային արբանյակների հերթական խումբը (տեսանյութ)