Ճապոնիան 14 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի շրջանակում նոր սերնդի մարտական ինքնաթիռ կստեղծի
Ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը մտադիր է հինգ տարվա ընթացքում մշակել և կառուցել նոր սերնդի մարտական ինքնաթիռներ, որոնք կփոխարինեն «Ֆ-2» բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչին, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ նախագծի շուրջ կաշխատի շուրջ 500 մասնագետ: Նրանք Mitsubishi Heavy Industries-ի, ինչպես նաև շարժիչների ու ռադարների մշակման մեջ ներգրավված ճապոնական այլ ընկերությունների աշխատակիցներ են:
Ըստ ծրագրի՝ նոր ինքնաթիռի նախատիպը կկառուցվի մինչ 2027 թվականը, միաժամանակ կսկսվեն նաև փորձնական թռիչքները: Արդեն 2031-ին մշակողները մտադիր են սկսել իրենց սարքի զանգվածային արտադրությունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախագծի արժողությունը գնահատվում է մոտ 14 միլիարդ դոլար:










