Երևանյան բեմ կբարձրանան Գեղամ Գրիգորյանն ու «Պայացներ»-ը
Հունվարի 27-ին և 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում կկայանա վաղուց սպասված մի հանդիպում. հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանը հանդես կգա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում: Մասնակցում են «Հովեր» կամերային երգչախումբը, «Սպեղանի» մանկական երգչախումբը և «Միմ ստուդիո»-ն, դիրիժորը պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սուքիաս Թորոսյանը:
«Պայացներ»-ում որպես մենակատարներ հանդես կգան Գեղամ Գրիգորյանը, Լիանա Ղազարյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը և Արմեն Զաքյանը:










