Հայ երիտասարդ կինոպրոդյուսերները վերապատրաստման միջազգային ծրագրի կմասնակցեն
3 երիտասարդ հայ կինոպոդյուսերների փաթեթներն ընտրվել են լավագույնների շարքում, որոնք հետագա զարգացման և նաև ֆինանսավորման հնարավորություն կստանան: Երիտասարդ կինոպրոդյուսերների «Հերմես» թրեյնինգ ծրագրին Հայաստանից իրենց կինոնախագերը ներկայացրել էին 7 հեղինակներ, որոնցից 3-ը՝ Արամ Շահբազյանը, Իննա Սահակյանը և Դիանա Կարդումյանը, հաղթահարել են հանձնաժողովի քննադատությունն ու առաջիկա միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ստացել: Ի դեպ, Հայաստանից ներկայացված բոլոր նախագծերը մասնակցել են նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահամանների» ծրագրին:
Ամռանը նշված հեղինակներն իրենց նախագծերով կմասնակցեն Թուրինում կայանալիք կինոպրոդյուսերների թրեյնինգին, կզարգացնեն ու կամբողջականացնեն իրենց փաթեթեները, իսկ աշնանը դրանք կներկայացնեն Թուրինի համագործակցության ֆորումին՝ ֆիլմը նկարահանելու իրական ֆինասավորում գտնելու հեռանկարով:
«Հերմես» թրեյնինգ ծրագիրն իրականանում է CBCC-ի (Cross Borders Cinema Culture) նախաձեռնությամբ, որը կինոարվեստի ոլորտում համագործակցության ծրագիր է Եվրախորհրդի Կիևյան նախաձեռնության շրջանակներում: Այն ի սկզբանե նախաձեռնել է հայկական կողմը՝ ի դեմս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի, որպեսզի Կիևյան նախաձեռնության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրանիայի և Մոլդովայի, մշակութային համագործակցության մեջ ներառվի նաև կինոարվեստը:










