Դեյվիդ Լինչի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Երևանում
Ազգային պատկերասրահի ֆիլմերի բաժնում սկսվել է ամերիկյան կինոյի «հանճար» համարվող ռեժիսոր Դեյվիդ Լինչի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը մեկնարկել է հունվարի 16-ին «Ռետինե գլուխը» ֆիլմով: Դա Դեյվիդ Լինչի առաջին լիամետրաժ ժապավենն էր, որ նկարահանել է 1977թ-ին ու մեկընդմիշտ փոխեց ամերիկյան կինոյի ընթացքը՝ իր հաստատուն տեղը ապահովելով համաշխարհային կինեմատոգրաֆի բարձունքներում: Հետագայում նա իր իռացիոնալ մտքերով ու կինոյի մասին նոր պատկերացումներով մարդկանց պիտի ցնցեր «Կապույտ թավիշը», «Մալհոլանդ դրայվ», «Ներքին կայսրություն» և այլ ֆիլմերում՝ իր անվանը հավերժ ամրացնելով անբացատրելի, աբսուրդ ածականները:
Երևանում Դեյվիդ Լինչի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքը ներառում է վերը նշված ժապավենները, ինչպես նաև մի շարք այլ ֆիլմեր՝ այդ թվում՝ վերջին շրջանում թողարկված կարճամետրաժներ: Ցուցադրությունները կշարունակվեն մինչև մարտ:










