Սիլվա Կապուտիկյանի հոբելյանի առթիվ կբացվի նրա տուն-թանգարանը

09:22 • 20.01.09

Անվանի գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այսօր կդառնար 90 տարեկան: Հոբելյանի առթիվ Երևանում կբացվի նրա տուն-թանգարանը: Բաղրամյան առաջին անցուղին, որտեղ գտնվում էր նրա բնակարանը, այժմ վերանվանված է Կապուտիկյան փողոցի:

Տուն-թանգարանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կցուցադրվեն հատվածներ Սիլվա Կապուտիկյանին նվիրված ֆիլմից, որ նկարահանել է Արփինե Մովսիսյանը:

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյանը ծնվել է 1919թ. Երևանում, սովորել է ԱՊՀ բանասիրական ֆակուլտետում, ինչպես նաև Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում: Նա հեղինակ է մի շարք ժողովածուների, որոնցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով:

Սիլվա Կապուտիկյանը Գիտություններ ազգային ակադեմիայի անդամ էր, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր: