ՀՀ նախագահը մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախագահը, կարևորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը։
Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։










