Հայտնաբերվել են Սալվադոր Դալիի տասնյակ կեղծումներ
Իսպանիայի Էստեպոնա քաղաքի ոստիկանության ներկայացուցիչներն առգրավել են 81 աշխատանք, որոնք, իբր, պատկանում են իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի վրձնին։ Ինչպես հայտնի է դարձել, աշխատանքներից 69-ը կեղծ է, իսկ 12-ը՝ իսկական, որոնք, սակայն, առևանգվել են Բելգիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների թանգարաններից։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Արժեքավոր կտավները փոխադրող ֆրանսիացին ձերբակալվել է։ Նրա մոտ ոստիկանությունը հայտնաբերել է գլուխգործոցների իսկությունը հաստատող ընդամենը 20 վկայական։










