Հայկական եկեղեցու պատմությանը հնարավոր կլինի ծանոթանալ ատլասի միջոցով
Հայաստանում հրատարակվել է Ազգային ատլասի երկրորդ մասը, որում առանձին ներկայացված է Հայկական եկեղեցու պատմությունը։ Գիտնականներն այս ատլասի վրա աշխատել են մոտ երկու տարի։ Նշենք, որ ատլասի առաջին հատորը հրատարակվել էր 2007թ. և պարունակում էր ընդամենը 65 քարտեզ, այն դեպքում, երբ նոր ատլասը բաղկացած է 360 էջից, և այստեղ ընդգրկված է 220 քարտեզ և աղյուսակներ, որոնցում ներկայացված է Հայաստաի այս կամ այն շրջանի տարբեր ժամանակների պատմությունը, որտեղ յուրաքանչյուր թեմա ունի իր նկարազարդումը։
Այսպիսով, քարտեզների վրա, որտեղ ներկայացված են Հայ Առաքելական եկեղեցու վանքերի և տաճարների տեղանքները, կարելի է տեսնել նաև դրանց նկարները։ Ատլասում, որը լիարժեք կերպով ներկայացնում է Հայաստանի կրոնական պատմությունը, ներկայացված է նաև հոգևոր սպասավորների հագուստը։ Գիրքը պարունակում է պատմական, տեղեկատվական և գիտական հիմավոր փաստաթղթեր, որոնցում արտացոլվում է Հայաստանի պատմությունը։
Ինչպես հաղորդում է Благовест-инфо-ն, ատլասը ներառում է Հայաստանի ողջ պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Գիրքը հրատարակվել է 2,5 հազար տպաքանակով և տրամադրվելու է ուսումնական հաստատություններին, գիտական ինստիտուտներին և գրադարաններին։ Ատլասին կարելի է ծանոթանալ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կայքում։
Նշենք, որ ատլասը հրատարակման է պատրաստվում նաև անգլերեն լեզվով։










