Հայաստանի և Թուրքիայի մշակութային մերձեցումը

10:38 • 27.01.09

Մինչ դիվանագիտական հարթակում քաղաքական գործիչները շարունակում են ջանքեր ներդնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացում, երկու պետությունների միջև արդեն իսկ ուրվագծվում է մշակութային մերձեցումը. Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը մտադիր է այցելել Երևան։ Այդ մասին հաղորդում է «Hurriyet» պարբերականը։

Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Ռենջիմ Գյոքմենը հաստատել է նման այցի հավանականությունը։ «Հնարավոր է, որ նվագախումբը մեկնի Հայաստան։ Սակայն մենք, նախ և առաջ, պետք է գնահատենք հարաբերությունների բարելավման գործընթացը»,- նշել է Գյոքմենը՝ հավելելով, որ նման շրջագայությունը, որը նպատակաուղղված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը, կարող է իրականացվել միայն Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հովանու ներքո։