ՀՀ հյուպատոսությունը Հաագայում կազմակերպել է ընդունելություն

17:51 • 27.01.09

Հունվարի 25–ին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցում էին Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կազմակերպությունների, հաստատությունների, Հայ Դատի և ՀՄԸՄ գրասենյակների, եկեղեցական վարչությունների խորհուրդների ներկայացուցիչներ։ Ներկաներին ողջունեց Բենելյուքսի երկրներում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Ընդունելությանը ներկա էին նաև ՆԱՏՕ-ում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ առաքելությունների ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը, Բելգիայում հավատարմագրված ՀՀ դիվանագետներ։ Ընդունելության ժամանակ քննարկվեցին դեսպանություն-հյուպատոսություն-հայ համայնքային կառույցներ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ այս տարի կայանալիք միջոցառումների ծրագրեր։

Ընդունելության ժամանակ ներկաներին բաժանվեց Նիդերլանդների Բնակության, համայնքների և ինտեգրման ու շրջակա միջավայրի և բնակության պլանավորման նախարարություններիի կողմից ֆինանսավորված, հոլանդահայ կազմակերպությունների դաշնության կողմից պատրաստված և այս տարի հրատարակված «Հայերը Նիդերլանդներում» գիրքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։