ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյակ չէ Թուրքիայի ֆիլհարմոնիկ նվագախմբից

11:57 • 27.01.09

Թուրքական Hurriyet-ում այսօր հրապարակված լուրն այն մասին, որ Թուքիայի նախագահական ֆիլհարմոնիկ նվագախումբը կարող է հյուրախաղերով ժամանել Երևան, ՀՀ մշակույթի նախարարությունում չհաստատեցին։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Դուրգարյանը Tert.am–ի հարցին պատասխանեց, որ իրենք նման տեղեկություն չունեն։