«Պետերբուրգյան ախտանիշ»՝ Պետերբուրգից Երևան
Փետրվարի 6-ին և 7-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Պետերբուրգյան ախտանիշ» (“Питерский синдром”) ներկայացումը, որը հայ-ռուսական բեմադրություն է՝ նույնատիպ համատեքստով:
Ռուսաստանաբնակ ճանաչված սցենարիստ Արմեն Վաթյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված այս ներկայացումը ռոմանտիկ կատակերգություն է հայ նկարչի և ռուս երիտասարդ կնոջ սիրո մասին, որ ծագում ու ծավալվում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
«Պետերբուգյան ախտանիշ»-ի պրեմիերան կայացել է Սանկտ Պետերբուրգում 2008թ. դեկտեմբերին: Ներկայացման բեմադրիչը Տատյանա Վդովիչենկոն է, դերերում հանդես են գալիս՝ Աննա Սամոխինան, Աննա Գելլերը, Սամվել Մուժիկյանը և ուրիշներ, նախաձեռնել են «Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոնը և «Սանկտ Պետերբուրգի և Երևանի համագործակցության կենտրոն» ոչ կոմերցիոն կազմակերպությունը:










