Վախճանվել է Ջոն Ափդայքը
Հունվարի 27-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկյան հանրահայտ գրող և գրաքննադատ Ջոն Ափդայքը։
Ափդայքը մահացել է Մասաչուսեթս նախանգի Բևերլի Ֆարմսում գտնվող իր առանձնատանը։ Այդ մասին հաղորդում է Mignews.com-ը։
Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Ջոն Ապդայկը 28 վեպերի հեղինակ էր, որոնց թվում են ճագարի մասին պատմող գրքերի հանրահայտ շարանը՝ «Վազի՛ր, Ճագա՛ր, վազի՛ր», «Ճագարը հարստացել է» և «Իստվուդյան վհուկները»։
Ափդայքը նաև երկու անգամ դարձել է National Book Awards-ի դափնեկիր։










