Կառավարությունը գումար է հատկացրել՝ Հովհաննես Չեքիջյանի 80–ամյակը նշելու համար
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` գործադիրն այսօրվա նիստում 2009թ. իր պահուստային ֆոնդից 6 մլն 320.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի իրականացման նպատակով «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարին` հատկացված գումարը հիշյալ ՊՈԱԿ-ին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրությունը։










