Յուրի Բաշմետը պոկել է 18-րդ դարի ալտի լարերը

12:56 • 31.01.09

Ուրբաթ Թուրինում տեղի ունեցած համերգի ժամանակ հայտնի ռուս դիրիժոր և ալտահար Յուրի Բաշմետը պոկել է իր գործիքի լարերը։

Բաշմետը համերգի ժամանակ ղեկավարում էր նվագախումբը և միաժամանակ նվագում ալտի վրա։ Երաժիշտն այնքան ոգևորված և էմոցիաներով լի էր նվագում, որ երաժշտական գործիքի լարերը չեն դիմացել և պոկվել են։ Կոտվել է նաև ալտի՝ լալերը կապող մասը։

18 դարի վարպետ Կարլո Տեստերի ձեռքի աշխատանքի ալտը ստիպված էին փոխարինել։ Տհաճ միջադեպից հետո համերգն ընդմիջվել է, իսկ այնուհետև շարունակվել։ Բաշմետը ավարտին է հասցրել իր պարտիան, հաղորդում է Vesti.ru-ն։