«Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան»
Համաշխարհային հայկական կոնգերսն ու Ռուսաստանի հայերի միությունը անցկացնում են «Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթը, որին կարող են մասնակցել ազգությամբ հայ բոլոր աշակերտներն ու ուսանողները Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Մրցույթի համար հայտեր կընդունվեն փետրվարի 15-ից մինչև հունիսի 1-ը, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին Երևանում:
Մրցույթի կազմակերպիչների նպատակն է Հայաստանի, Արցախի և սփյուռքի ուսանողներին և աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ:










