Իրանական մշակույթի օրեր կամ «Այգաբացի տասնօրյակ» Հայաստանում
Իրանի իսլամական հեղափոխության 30-ամյակի առթիվ Հայաստանում անցկացվում են Իրանական մշակույթի օրեր կամ, ինչպես ընդունված է անվանել, «Այգաբացի տասնօրյակ»: Այն ներառում է իրանական մշակույթին նվիրված միջոցառումների շարք, որը մեկնարկել է Երևանի կենտրոնում տեղակայված Կապույտ մզկիթից:
Հեղափոխության հոբելյանի առթիվ Նկարիչների միությունում ցուցահանդեսով են հանդես եկել 3 սերունդների ներկայացուցիչ իրանցի կին արվեստագետներ, Ազգային գրադարանում կայացել է վերջին տարիներին Իրանում հրատարակված գրքերի ցուցահանդես ու նաև նվիրատվություն:
Առաջիկա օրերին կամփոփվի «Իրանն իմ աչքերով» դպրոցական մրցույթը, կկայանա իրանական պոեզիայի երեկո, իսկ միջոցառումների շարքը կավարտվի Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում՝ իրանական ժողովրդական համերգով:
Իրանի իսլամական հանրապետությունը հիմնադրվել է հեղափոխության արդյունքում, որն իրականացել է Իմամ Խոմեյնու գլխավորությամբ 1979թ.: Փետրվարի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածը հռչակվել է «Այգաբացի տասնօրյակ» և ամեն տարի տոնի է վերածվում: Հայաստանը նույնպես իրանական մշակութային միջոցառումներով ավանդաբար միանում է հեղափոխության տարեդարձի տոնակատարություններին:










