Էդգար Դեգայի քանդակը ռեկորդ է սահմանել

14:17 • 04.02.09

Նախօրեին Լոնդոնում կայացած «Իմպրեսիոնիստները և ժամանակակից արվեստը» աճուրդի ժամանակ իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Տասնչորսամյա բալետի պարուհին» քանդակը գնային ռեկորդ է սահմանել։ Ասիացի կոլեկցիոները մեկ մետր երկարությամբ քանդակի համար վճարել է 13,3 մլն ֆունտ՝ նախապես գնահատված 9-12 մլն ֆունտի փոխարեն։ Այս մասին հաղորդում է Коммерсант-ը։

2004թ. քանդակի նախկին սեփականատեր Ջոն Մադեժսկին այն գնել էր 5 մլն ֆունտով։