ՀՊՖՆ-ն և 3 երգչախմբեր Բեթհովեն կկատարեն

07:53 • 07.03.09

Մարտի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում Բերթհովեն կկատարի 3 երգչախմբերի հետ` “Հովեր” կամերային երգչախումբ` գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան, Հայաստանի պետական կամերային երգչախումբ` գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյան, և Երևանի կամերային երգչախումբ` գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյան:

Համերգի ծրագրում կհնչի Բեթհովենի “Missa Solemnis”-ը: Դիրիժորը Միացյալ նահագներից է` Ջոն Նելսոն, որպես մենակատարներ հանդես կգան` Նունե Բադալյանը (սոպրանո), Նարինե անանիկյանը (մեձո սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր) և Սուրեն Մանուկյանը (բաս):