Մոսկվայի Զատիկի փառատոնը՝ նաև Հայաստանում
Մոսկվայի Զատիկի փառատոնն ընդլայնում է իր սահմանները։ Այս տարի այն կանցկացվի 28 քաղաքներում։
Առաջին անգամ փառատոնի շրջանակներում ընդգրկվելու է նաև Հայաստանը։ Մարիինսկի թատրոնը՝ Վալերի Գերգիևի գլխավորությամբ, մայիսի սկզբին հանդես կգա Երևանում երկու համերգային ծրագրով։
Պետերբուրգի համույթը հանդես կգա նաև Ռուսաստանի 10 քաղաքներում, այդ թվում՝ Մուրմանսկում և Բելոմորսկում։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են հիմնականում օպերաներ։ Մարիինսկի թատրոնը ունկնդիրներին կներկայացնի Մոցարտի գլուխգործոցները ռուսաց լեզվով։ «Կարծում եմ, որ «Կախարդական ֆլեյտան» և «Ֆիգարոյի հարսանիքը» ստեղծագործությունների կատարումը ռուսերենով իր խորհուրդն ունի»,- Культура-ին տված հարցազրույցում նշել է Վալերի Գերգիևը:










