Լոնդոնում կներկայացնեն Շեքսպիրի «իսկական» դիմանկարը

10:33 • 09.03.09

Այսօր Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ կներկայացվի անգլիացի մեծանուն թատերագիր և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը, հաղորդում է Liga.net-ը։

Շեքսպիրագետները պնդում են, որ դիմանկարը ստեղծվել է գրողի կենդանության օրոք՝ 1610թ., երբ նա 46 տարեկան էր։

Դիմանկարում պատկերված տղամարդը խիստ տարբերվում է Ուիլյամ Շեքսպիրի ավանդական պատկերից։ Ենթադրվում է, որ դիմանկարը պատկանում էր Ուիլյամ Շեքսպիրի հովանավոր կոմս Սաութհեմփթոնին և ընդգրկված էր վերջինիս հավաքածուում։