Աշխարհահռչակ հայ սոպրանոն գալա համերգով հանդես կգա հայրենիքում

09:47 • 11.03.09

2008թ-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 75 ամյակն էր, ինչի առթիվ էլ մարտի 18-ին Երևանում բացառիկ գալահամերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մխիթարյանը: Համերգի դիրիժորը իսպանացի Միգել Օրտեգան է, ծրագրում կհնչեն` Մոցարտ, Վերդի, Բիզե, Շտրաուս, Տիգրանյան, ինչպես նաև այլ հեղինակների ստեղծագործություններ:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը հայտնի է իր ողբերգական դերերերով` Անուշ, Օլիմպիա, Նորմա և այլն: Նա հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում` Անգլիայից ու Շվեդիայից մինչև Բրազիլիա և Ավստրալիա, արժանացել է միջազգային մրցույթների 3 ոսկե մեդալների և 3 «Գրան պրի» մրցանակների: