Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան» Երևանում կհնչի Ջոն Նելսոնի ղեկավարությամբ

18:04 • 12.03.09

Մարտի 13-ին Հայաստանի պետական ֆիլարմոնիկի բեմում կհնչի Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան» երեք երգչախմբերի՝ «Հովերի», Հայաստանի և Երևանի երկու կամերային երգչախմբերի կատարմամբ։ Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է լինելու Միացյալ Նահանգներից հայտնի դիրիժոր Ջոն Նելսոնը։ Բեթհովենի ստեղծագործությունները կկատարեն մենակատարներ Նունե Բադալյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեձո սոպրանո), Պերճ Կարազյանը (տենոր) և Սուրեն Մանուկյանը (բաս)։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ամերիկացի դիրիժորը ժամանել է Հայաստան հայկական ֆիլարմոնիկի հրավերով։ Ըստ վերջինիս՝ երեք երգչախմբերի համագործակցությունը յուրօրինակ և հետաքրքիր փորձ կլինի։

«Առաջին փորձերի ժամանակ մենք բախվեցինք տարբեր խնդիրների, ընդհուպ մինչև այն՝ որտեղ կանգնել, ինչպես բաշխել ձայները և նույնիսկ այն, թե ով է ղեկավարելու երեք երգչախմբերը»,- նշել է Թոփչյանը՝ հավելելով, որ հարցը լուծում է գտել. երգչախումբը ղեկավարելու է անձամբ Նելսոնը։

Իր հերթին, ամերիկացի դիրիժորը նշել է, որ սիմֆոնիկ նվագախմբի մակարդակը համապատասխանում է Հայաստանի մշակույթին, որն ունի բազմաթիվ տարիների փորձ։

«Դուք հիանալի երկիր ունենք՝ երեք միլիոն բնակչությամբ, որը կոչվում է Հայաստան։ Եվ նման փոքր երկրում մենակատարների և նվագախմբի նման մակարդակը բացառիկ փաստ է համարվում»,- նշել է Նելսոնը։

Խոսելով Բեթհովենի ստեղծագործության մասին, որը վաղը կհնչի երևանյան բեմում՝ Նելսոնը նշել է, որ «Հանդիսավոր մեսսան» հոգևոր երաժշտության ամենաբարդ ստեղծագործություններից է, որը գրվել է 20-րդ դարում։

Այս համատեքստում դիրիժորը հավելել է, որ այն բարդ է ոչ միայն կատարող երգչախմբի համար, այլև նվագախմբի։

«Հավանաբար, մենակատարների համար այն կդառնա իրենց գործունեության ամենաբարդ կատարումը։ Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան» հոգևոր երաժշտության բարձրակետն է»,- նշել է Նելսոնը։