Հայաստանը առաջին անգամ մասնակցում է Salon du Livre-ին

08:13 • 13.03.09

Այսօր Փարիզում մեկնարկում է Salon du Livre գրքի միջազգային հեղինակավոր տոնավաճառը, որին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Միջոցառմանը մասնակցող շուրջ 1000 հրատարակչությունների շարքում հայկական գրահրատարակչությունը կներկայանա մոտ 120 անուն գրքերով` գեղարվեստական գրականություն, ալբոմներ, DVD գրքեր և այլն: Հայկական տաղավարի գրականությունը կլինի հայերեն, անգլերեն և ֆրանսերեն:

Քանի որ տոնավաճառի բացումը համընկնում է Եղիշե Չարենցի ծննդյան օրվան, հայկական տաղավարում առանձին անկյուն կհատկացվի նաև Չարենցի ստեղծագործությանը:

Salon du Livre-ն այս տարի առաջարկում է արժանին մատուցել մեքսիկական գրականությանը` տոնավաճառի հատուկ միջոցառումների շարքում առանձնացնելով 40 մեքսիկացի գրողների ստեղծագորությունները:

Փարիզի գրքի միջազգային տոնավաճառը կշարունակվի մինչև մարտի 18-ը: