Երևանում նորից ամերիկյան ջազ կհնչի
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ այսօր նորից Երևանում ամերիկյան ջազ կհնչի: Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում կկայանա Ալվին Աթկինսոն և Սաունդ Մերչանթս քառյակի համերգը:
Ալվին Աթկինսոնը հարվածային գործիքներ նվագում էր վաղ մանուկ հասակից, երբ ծնողները եկեղեցուն կից երգչախումբն էին ղեկավարում: Ավելի ուշ նա հմայվեց ջազի հնչյուններով ու հիմք դրեց բավական բեղուն երաժշտական գործունեության: Տարիների ընթացքում նա համագործակցել ու միևնույն բեմում հանդես է եկել բազում աշխարհահռչակ ջազ երաժիշտների հետ: Այսօր արդեն Ալվին Աթկինսոնն իր հիմնած Սաունդ Մերչանթս խմբի հետ շրջագայում է աշխարհի տարբեր անկյուններում ու տարածում ամերիկյան ջազի հնչյունները:










