Սերժ Սարգսյանը հեռախոսով խոսել է Հիլարի Քլինթոնի հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, մեր երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» հինադրամի կողմից ծրագրերի իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։










