Մեծ Պահքը կիսվեց
Այսօր կիսվում է Մեծ պահքը, օր, որը Միջինք է կոչվում, բայց տոնական նշանակություն չունի: Միջինքը միշտ չորեքշաբթի է` Մեծ պահքի 24-րդ օրը: Հայ առաքելական եկեղեցում Միջինքից սկսած Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները:
Ժողովրդական ավանդության համաձայն` Միջինքին հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Մեծ Պահքն այս տարի սկսվել է փետրվարի 23-ից և կշարունակվի մինչև սուրբ Հարության տոն կամ Զատիկ, որ ապրիլի 12-ին է:










