Գագիկ Բեգլարյանը խոստանում է խթանել գրքի նկատմամբ սերը

17:23 • 14.05.09

Ներկայիս քաղաքապետ և Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը, ով նախընտրական շրջանում հատկապես հաճախ է մասնակցում մշակութային միջոցառումների, այսօր ներկա էր նաև Ազգային պատկերասրահում արվեստաբան Արարատ Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» գրքի շնորհանդեսին: Ներկաներին ուղղված իր խոսքում Գ. Բեգլարյանը նշեց, թե հասկանում է, որ մեր քաղաքում գրախանութների սակավության և դրանց նկատմամբ գործարարների անտարբերության պատճառը հարկային խնդիրներն են: Գրքի նկատմամբ սերը խթանելու և Երևանում նոր գրախանութների բացմանը նպաստելու համար Բեգլարյանը խոստացավ թեթևացնել այդ գործով զբաղվողների հարկային բեռը: Նա նաև առաջ քաշեց գրախանութ-սրճարանների գաղափարը, որոնք կարող են կարդալու լավ առիթ ստեղծել երևանցիների համար:

Ի դեպ, շնորհանդեսին բերված գրքի միակ օրինակը հեղինակն իր ստորագրությամբ նվիրեց հենց Գագիկ Բեգլարյանին: