Երևանում բшխվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը

16:17 • 04.11.26

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Ռուբեն Դ.-ի վարած «Range Rover», 37-ամյա Արա Ա.-ի վարած «Mercedes G500», 35-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Nissan» և 30-ամյա Սարգիս Ֆ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։