ՀՀ պետական մրցանակների հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 1–ը
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհող 5 հանձնախմբերը տեղեկացնում են, որ հիմնված են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի ներքոհիշյալ ոլորտներում բացառիկ արժեքավոր ստեղծագործությունների համար.
ա/ գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,
բ/ երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,
գ/ կերպարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,
դ/ թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ,
ե/ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում (ինքնատիպ նախագծով և ավարտված շինության կամ համալիրի համար)` մեկ մրցանակ։
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով։
Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել են 2007թ. սեպտեմբերի 1-ից հետո։
Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում հայտարարության հրապարակման պահից մինչև 2009թ. սեպտեմբերի 1-ը։
Ստեղծագործությունը մրցանակի հայցման ներկայացվելիս դրան կցվում են այդ ոլորտի 3 մասնագետների գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության` մրցանակի արժանի լինելու հանգամանքը։
Գործերը ներկայացնել հետևյալ հասցեներով և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել`
Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ՝ 56-38-11, Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն
Երաժշտության հանձնախումբ՝ 58-04-23, Սայաթ-Նովա 15, Հայաստանի երաժշտական ընկերություն
Կերպարվեստի հանձնախումբ՝ 56-93-83, Աբովյան 64, Ժողովրդական արվեստի թանգարան
Թատերական արվեստի և կինոարվեստի հանձնախումբ՝ 53-84-96, Մաշտոցի 13, Թատերական գործիչների միություն
Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախումբ՝ 56-15-06, Բաղրամյան 17,
Հայաստանի ճարտարապետների Միություն
Այս հայտարարությունը տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։










