Կբացվի «Երևան` իմ սեր» ցուցահանդեսը
Այսօր Հայ Արտ մշակութային կենտրոնում կբացվի «Երևան` իմ սեր» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Հակոբ Հակոբյանի, Արկադի Բաղդասարյանի, Վարուժան Վարդանյանի, Սամվել Սևադայի և ուրիշների: 3 տարբեր սերունդներ ներկայացնող նկարիչների ավելի քան 60 աշխատանքների հիմքում մայրաքաղաքի նկատմամբ սերն է:
Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն նաև Երևանի կամերային երգչախումբը և «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը:
Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին այս ցուցահանդեսը խորհրդանշական սիրո խոստովանություն է` ուղղված մայրաքաղաքին:










