Խորհրդարանում ներկայացվել է Սամվել Սևադայի լուսանկարների ցուցահանդեսը

14:21 • 20.05.09

Ազգային ժողովի «Կանաչ» կոչվող սրահում այսօր խորհրդարանի նիստի առաջին ընդմիջումից հետո բացվել է գեղանկարիչ, լուսանկարիչ, արվեստագետ Սամվել Սևադայի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցադրված նկարները նայելու են եկել ոչ միայն ժորհրդարանաի շարքային պատգամավորները, այլև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Արևիկ Պետրոսյանն ու Սամվել Նիկոյանը։

«Իմ լուսանկարներում, իմ գեղանկարներում և ընդհանրապես իմ արվեստում ամենից շատ գերիշխում է մարդը՝ հատկապես իր ներքինով՝ անկախ նրանից, թե ով է, ինչ ազգի է»,– լրագրողներին ասել է Սամվել Սևադան։

Արվեստագետը, որ 20 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, այժմ հաստատվել է Հայաստանում։ «Հիմա աշխատում եմ, փնտրում եմ հայկական բոլոր արմատները Արևմտյան Հայաստանում, այս տարի ավելի մեծ ընդգրկուն տարածք կվերցնեմ»,– ասել է նա։