Ուժեղ ֆուտբոլային թիմ և հաղթանակ Եվրատեսիլում. Յան Անդերսոնը որսացել է մեր «թուլությունները»
Երևան է ժամանել բրիտանական լեգենդար Jethro Tull խումբը, որի անդամները մեծ անհամբերությամբ են սպասում վաղվա համերգին, նվագելու են ինչպես հին, այնպես էլ նոր գործեր:
Խմբի մենակատար ու ֆլեյտահար Յան Անդերսոնը պատմեց, որ սովորաբար մի երկիր գնալիս, հաճախ միայն հյուրանոցի պատուհանից են նայում ու google-ում տեղեկություններ փնտրում այն երկրի մասին, որտեղ գտնվում են: Բայց Երևանում այսօր Անդերսոնը դեռ համակարգիչը չէր միացրել, փոխարենը պտտվել էր քաղաքում և սեփական աչքերով տեսել այն:
Յան Անդերսոնը կատակում է, որ ճշտել է, թե հայերն աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային թիմն ունեն, որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են, և որ պատրաստվում ենք գալիք տարի հաղթել Եվրատեսիլ երգի մրցույթում:
Իսկ Հայաստանի հետ ծանոթությունը կայացել է դեռ 4-5 տարի առաջ, երբ Հունաստանում հանդիպել են հայ դեսպանի, ով տվել է հայկական կոնյակի մի շիշ, բացի այդ, առիթ են ունեցել կարդալ Հայաստանի մասին ինտերնետում:










