Ռոբեր Գետիկյանի նոր ֆիլմը ցուցադրվել է Կաննում
Մայիսի 13-ից Կաննում մեկնարկած 62-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի նոր ֆիլմը, որ կոչվում է «Հանցագործ բանակը» /The Army of Crime/։ Այն ընդգրկված է փառատոնի արտամրցութային ծրագրում:
Ռոբերտ Գետիկյանի հեղինակած նոր ժապավենը պատմություն է պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ բանաստեղծ Միսակ Մանուշյանի և նրա գլխավորած խմբի գործունեության մասին 1941թ-ի Փարիզում: Մանուշյանի դերը ստանձնել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը:
«Հանցագործ բանակը»-ը Գետիկյանի 5-րդ մասնակցությունն է Կաննի կինոփառատոնին, որոնցիցի 2-ը` մրցութային ծրագրում:










