Երիտասարդ հայ դաշնակահարուհին կնվագի իտալացի անվանի գործընկերոջ հետ
Մայիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ` 20-ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և իտալացի անվանի դաշնակահար Կարլո Գրանտեի մասնակցությամբ: Նրանց կընկերակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Համերգի ծրագրում կհնչեն Մոցարտ, Հայդն, Բեթհովեն:
Իտալացի դաշնակահար Կարլո Գրանտեն սովորել է Հռոմի կոնսերվատորիայում, ապա շարունակել կրթությունը ԱՄՆ-ում: Նա համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք երկրներում` որպես մենակատար նվագելով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ կամ Մայամիի կամերային սիմֆոնիկ նվագախումբը:
Նարե Արղամանյանը ծնվել է Վանաձորում, ապա տեղափոխվել Երևան: Իր երիտասարդ տարիքում արդեն հասցրել է արժանանալ մի քանի միջազգային հեղինակավոր մրցանակների:










