Ավարտվեց Կաննի 62-րդ կինոփառատոնը. Ալմոդովարը մրցանակ չստացավ
Ավարտվեց Կաննի 62-րդ փառատոնը, որ մեկնարկել էր մայիսի 13-ին և իր հիմնական մրցույթում ընդգրկել 20 ֆիլմեր, այդ թվում` այնպիսի ճանաչված ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Լարս ֆոն Տրիերը, Քվենտին Տարանտինոն: Բայց վերջիններից և ոչ մեկը չարժանացավ Կաննի գլխավոր մրցանակին` Ոսկե Արմավենուն /Palme d'Or/, որն այս տարի բաժին հասավ ավստրիացի ոչ պակաս հայտնի ռեժիսոր Մայքլ Հանեկեին «Սպիտակ ժապավեն» /The White Ribbon/ ֆիլմի համար:
Կանն 2009-ի երկրորդ մրցնակաը` Գրան Պրին, ստացավ ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարը «Նահապետ» /A Prophet/ ժապավենի համար:
Կինեմատոգրաֆում ունեցած մեծագույն վաստակի համար հատուկ մրցանակ շնորհվեց 86-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեին:
Ժյուրիի մրցանակը կիսեցին 2 ռեժիսորներ` բրիտանուհի Անդրեա Առնոլդը և կորեացի Պարկ Չան-Վուկը:
Կաննում տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Շառլոտ Գեյնսբուրը Լարս ֆոն Տրիերի «Անտիխսրիստ» /Antichrist/ ֆիլմում իր դերի համար, իսկ լավագույն դերասան` Քրիստոֆ Վալցը, Քվենտին Տանատինոյի «Անամոթ սրիկաները» /Inglօrious Bestards/ ֆիլմի համար:
Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացավ «Գարնանային տենդ» /Spring fever/ ֆիլմի հեղինակ, կորեացի ռեժիսոր Լու Յեն, իսկ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ շնորհվեց ֆիլիպինցի Բրիլանտե Մենդոզային «Կինատայ» ֆիլմի համար:
Կաննի այս տարվա կարճ ֆիլմերի մրցույթում Ոսկե արմավենի մրցանակով լավագույնը ճանաչվեց պորտուգալացի ռեժիսոր Ժոաո Սալավիզայի «Արենա»-ն:










