Եվրատեսիլի պատճառով մոսկովյան «Զատկական» փառատոնը պակաս տեղ ուներ էկրաններին

14:34 • 27.05.09

Մոսկվայում անցկացված Եվրատեսիլ 2009-ի պատճառով Վալերի Գերգիևի հիմնած «Զատկական» փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 8-րդ անգամ, ավելի պակաս տեղ է ունեցել ռուսական էկրաններին: Այս մասին պատմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Հարություն Թոփիկյանը, ով երգչախմբի հետ մայիսի 4-8-ը միասին հրավիրվել էր մասնակցելու փառատոնին:
Նրա խոսքով՝ ռուսական և ոչ մի հեռուստաալիք չի նկարահանել փառատոնի ամփոփիչ գալա համերգը:

Հայկական երգչախումբը կրկին տպավորված է վերադարձել «Զատկական» փառատոնից, իրենց ելույթներն էլ բավական ջերմ ընդունելություն են ունեցել, կատարել են Կոմիտաս, Երկանյան, Ամիրխանյան, հարսանեկան ու ժողովրդական երգերի շարքեր, նաև ռուս կոմպոզիտորների գործեր: Նույն օրերին Գերգիևի այցը Հայաստան Հարություն Թոփիկյանն ավելի քաղաքական է որակում:

Ի դեպ, Հայաստանի կամերային երգչախումբն այս տարի վերջապես ստացել է պետական կարգավիճակ: Այն հիմնվել է 1996թ-ին խմբավար Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Գարեգին Առաջին վեհափառի հովանավորությամբ: