Nemiroff–ի ու Լեդի Գագայի համագործակցությունը MTV մրցանակ է բերել երգչուհուն

22:36 • 17.09.10

Ուկրաինական օղիներ արտադրող Nemiroff ընկերությունը մեկնաբանել է MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը Լեդի Գագայի ստացած 8 մրցանակները, այդ թվում՝ Bad Romance տեսահոլովակը, որտեղ ներկայացվում է ուկրաինական Nemiroff Lex օղին։
MTV Video Music Awards–ի կայքում նշված է, որ Bad Romance երգի տակ միաժամանակ առաջանում է լոգանք ընդունելու, արտասվելու և պարելու ցանկություն։

Nemiroff հոլդինգի՝ մարկետինգի գծով տնօրեն Ալեքսեյ Բրենը հայտնել է, որ Nemiroff միջազգային բրենդի առաջխաղացման համար օգտագործվում են ոչ ստանդարտ, երբեմն նաև յուրահատուկ նախագծեր, որոնցից մեկը Լեդի Գագայի հետ համագործակցությունն է։ Այս մասին հայտնում է Корреспондент–ը։

Հիշեցնենք, որ Bad Romance տեսահոլովակը ճանաչված է YouTube–ում ամենաշատ դիտվող տեսահոլովակ, որը դիտել են ավելի քան 270մլն օգտատերեր։