Ֆրանսահայ նկարչի երազանքն իրականացավ. Երևանում կցուցադրվեն նրա աշխատանքները
Սեպտեմբերի 18-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Նաիրի Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդես՝ «Վերադարձ» խորագրով։
Ցուցահանդեսը կգործի ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո։
Սա նկարչի առաջին ցուցահանդեսն է հայրենիքում. «Սակայն արդեն պահը հասունացել էր և ես իրականացնում եմ իմ երազանքը, այստեղ Երևանում ներակայանալով իմ «Վերադարձ» ցուցահանդեսով»։
Ցուցահանդեսին նկարիչը կներկայացնի փայտ-լևկաս տեխնոլոգիայով կատարված աշխատանքները։ Տեխնոլոգիա, որը ծնվել է 14 դարում և նույն տեխնոլոգիայով աշխատանքներ են ստեղծել հայտնի նկարիչներ` Անդրեյ Ռուբլյով, Ֆիոֆան Գրեգ և այլոք։
Երևանյան ցուցահանդեսից հետո նկարիչը կմեձկնի Վանկուվեր, հետո էլ` Մոսկվա։
Նշենք, որ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում Նաիրի Գրիգորյանը ստեղծել է ավելի քան 200 աշխատանք, որոնցից շատերը ներկայում ցուցադրվեում են Ռուսաստանի հայտնի պատկերասրահներում։
Ցուցահանդեսի ժամանակ ցանկացողները կարող են նաև գնել ցուցադրվող աշխատանքներից։










