Հայտարարվել է 10-16 տարեկան պատանիների համար գրված պատմվածքների մրցույթ
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է 10-16 տարեկան պատանիների համար գրված պատմվածքների մրցույթ։ Հեղինակների տարիքային սահմանափակում չկա։
Ծրագրի նպատակն է զարգացնել մանկապատանեկան գրականությունը, երեխաների մտահորիզոնը, ճաշակն ու գիտելիքները։
Աշխատանքների գնահատման համար կձևավորվի հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից հավանություն ստացած լավագույն աշխատանքները կտպագրվեն առանձին գրքույկով:
Ծրագիրը շարունակական է, աշխատանքները կարող եք ներկայացնել հոկտեմբերի 27-ից (յուրաքանչյուր ամիս): Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր ամսվա վերջում: Լավագույնների հետ հետագայում կկնքվի աշխատանքային պայմանագիր:










