Ճշգրիտ դիմանակարներ նկարող նոր ռոբոտ է ստեղծվել
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում գտնվող ZKM արվեստի և մեդիա կենտրոնի մասնագետները մի սարք են հայտնագործել, որի շնորհիվ հնարավոր կլինի հաշված րոպեների ընթացքում ճշգրիտ դիմանակարներ ստանալ, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:
Robotticelli-ն, ուրվագծերի շնորհիվ կարողանում է պատկերել իր դիմաց գտնվող մարդու դիմագծերը:
«Հենց ռոբոտը լուսանկարում է մարդու դեմքը, այն արագ սկսում է վերարտադրել թղթի վրա», - ասել է նախագծի հեղինակներից Մարտինա Ռիխտերը:
Առաջիկայում նախատեսվում է Robotticelli-ն ներկայացնել CeBIT digital technology trade գերմանական թվային տեխնոլոգիաների ցուցահանդեսում:










