Երևանում մեկնարկել է «Արդյոք կարելի է խոսել եվրոպական մշակույթի մասին» համաժողովը
Ի տարբերություն ազգային մշակույթի, Եվրոպական միությունը հավաքական մշակույթ չունի, մյուս կողմից միասնությունը բազմազանության մեջ ընդգծում է ԵՄ մշակույթը, այսօր «Արդյոք կարելի է խոսել եվրոպական մշակույթի մասին» խորագրով համաժողովի բացման խոսքում ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ավելացրեց, որ ԵՄ-ն պայքարում է միատեսականության դեմ:
ԵՄ դեսպանը հավատացրեց, որ իրենց նպատակն է պահպանել մշակութային բազմազանությունը և խթանել ոչ միայն անդամ պետությունների, այլև ոչ անդամ երկրների մշակույթը:
Կոնկրետ Հայաստանում դեսպանը մատնանշեց, որ Եվրամիության հետ , Արևելյանան գործընկերության շրջանակներում՝ հարաբերությունները բոլոր ուղղություններով գնալով ակտիվանում են և մասնավորապես մշակույթի հարցում ընդգրկվել են 15 տարածաշրջանային ծրագրեր, որի համար հատկացվել է 8.2 մլն եվրո:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, խոսելով ԵՄ մշակութային տարբերություններից, շեշտեց, որ ԵՄ-ն ստեղծվել է հաշվի չառնելով մշակութային բաղադրիչը:
«ԵՄ-ն ստեղծվել է ածուխի և պողպատի հենքի վրա, իսկ պատճառը հասկանալի է: Ավելի լավ էր մարդկանց մերձեցնել առևտրի միջոցով, քան մշակութային ընդհանուր քաղաքականություն վարելով»,-բասաց նա և ավելացրեց, որ իրականության չի համապատասխանում այն տեսակետը, թե ԵՄ-ն առևտրի և արտադրության ոլորտ է՝ առանց ոգու:
«Եթե նախապես հակասություներ կային մշակույթի միասնականության համար, այսօր արդեն ընդհանուր կանոներն են մշակվում՝ ԵՄ մշակույթը ներակայցնել հենց մշակութային տարբերությամբ»,- բացատրեց նա:
Սակայն դեսպանն իր ելույթում հավելեց, որ ԵՄ մշակույթը բացի արդի մշակույթի ստեղծման ջանքներին, հիմնված է նախ պատմական հենքի վրա՝ ունենալով հունական ու հռոմեկաան մշակութային տարրերը:
«Մշակույթը ծրագրային ապահովումն է կամ այսպես ասած տվյալ երկրի ԴՆԹ-ն: ԵՄ-ն մնում է խորապես կապված մի մշակույթի, որը շարունակվում է զարգանալ և խթանում է նրա կողմից»,- ասաց նա:










