Մերիլին Մոնրոն`Կաննի միջազգային 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշ
Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի միջազգային 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշը: Այս մասին նշվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում:
2012 թ.-ի օգոստոսին լրանում է Մոնրոյի մահվան 50 տարին (նա մահացել էր Լոս Անջելեսում` 36 տարեկան հասակում):
«Դերասանուհու վախճանից 50 տարի անց նա դեռ շարունակում է մնալ կինոյի աշխարհի հիմնական կերպարներից մեկը, բոլոր ժամանակների կուռքը: Նրա հմայքը, գրավչությունը և խորհրդավորությունն այսօր էր էլ են գրավում հադիսատեսին», - գրում են փառատոնի ներկայացուցիչները:
Կայքում տեղադրված է եղել նաև կինոփառատոնի պաստառը, որտեղ Մոնրոն փչում է տոնական տորթի մոմերը:
Հավելենք, որ Կաննի միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-27-ը:










