Մանդարինների ճապոնական արվեստը (տեսանյութ)

10:18 • 01.05.12

Ճապոնացի Յոշիհիրո Օկադան արդեն 6 տարի է ինչ զբաղվում է մանդարինների կեղևներով «քանդակներ» ստեղծելով, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Երիտասարդ քանդակագործը խոստովանել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ մի օր մանդարին ուտելիս նկատել է, որ կեղևը նման է կարիճի: Նա վերցրել է այն, երկու շաբաթ մշակել ու վերջնական տեսքի բերել:

 

Ավելի ուշ հրապուրվել է իր ստեղծած կերպարներով: Օկադան սկսել է տասնյակ կենդանիների կերպարներ քանդակել:

 

Ճապոնացին 6 տարվա ընթացքում օգտագործել է ավելի քան 2500 մանդարին: Օկադայի հավաքածուում կա ավելի քան 85 տեսակի ձևավորում, որոնց մեծ մասը տարատեսակ կենդանիներ են հիշեցնում:

 

Տարիների ընթացքում Օկադայի հղացած «մանդարինային քանդակագործություն»-ը մեծ հեղինակություն է ձեռք բերել, ու նույնիսկ նա 2 գիրք է հրատարակել այդ մասին ու տեսահոլովակ նկարահանել: