«Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք

11:30 • 02.05.12

Լույս է տեսել գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» վերնագրով գիրքը, որը հրատարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:

 

Վայրի բնության, մասնավորապես, առյուծների մասին այս գրքում հեղինակը վեր է հանում այն գաղափարը, որ բոլոր արարածներն ունեն ապրելու իրավունք, և մարդիկ, պարտավոր են ապահովելու մոլորակի մյուս արարածների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը:

 

Գրքի հարցադրումը վերաբերում է մարդ–բնություն ներ¬դաշնակ հարաբերության անհրա¬ժեշտությանը և մարդ–գիշատիչ հարա¬բերություններին՝ միմյանց միջև պայքարից մինչև խաղաղ ու ներդաշնակ գոյակ¬ցություն:

 

Գրքի նյութը դիտարկվել է լայն սպեկտրով՝ բնագիտական և բնապահպանության տեսանկյուններից և բնապահ¬պանական անվտանգության համատեքստում:

 

Բնագիտական, բնաճանաչողական իմաստով` «Ապրելու իրավունք» գիրքը ոչ միայն առյուծների, նրանց էվոլյուցիայի, աշխարհագրական տարածվածության, ենթատեսակային բազմա¬զանության, կեն¬սաբանության, անհետացման ու պահպա-նության խնդիրների, Աֆրիկայի և Ասիայի վայրի բնության, հանրահայտ բնասեր¬ների մասին է, այլև մանրամասն կերպով ան¬դրադառնում է առյուծների դերին աշխարհի բոլոր ազգերի ու պե¬տությունների մշակույթներում, պատմական, կրոնա-դավա-նաբանա¬կան, առաս¬պելագիտական, զինա¬նիշա¬գիտական համա¬կարգերում: